Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.am Արդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին Սելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվի Բեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասին Եզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը Փաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք» Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ COP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավար 

«Ժողովուրդ». Քաղաքական գրոհ

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ գրեթե ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի շուրջ։ Պատճառը վերջինիս կողմից Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին նշանակելն էր։

Դրանից հետո իշխանական տարբեր գործիչներ, որոնք ընդամենը ամիսներ առաջ շատ ջերմ հարաբերությունների մեջ էին Վանեցյանի հետ, գովաբանում էին նրա աշխատանքը, անգամ աստվածացնում նրան, երեկ կարծես մի հրահանգով հարձակվել էին նրա վրա ՝ փորձելով նրան սխալ հանել։ 

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը երեկ գիշեր մի երկար տեքստով բացահայտել էր, թե ինչ խախտումներ է թույլ տվել Վանեցյանը՝ գլխավոր մարզիչ նշանակելով: Նրա գրությունը սկսեցին տարածել ՀՖՖ գործկոմի անդամներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը… Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ ընդամենը փոթորիկ էր մի բաժակ ջրում:

Բանն այն է, որ, ըստ այժմ գործող ՀՖՖ կանոնակարգի, հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ՀՖՖ գործկոմը, իսկ, ահա, հունիսին ընդունված կանոնադրության համաձայն` մարզիչներին նշանակում է ՀՖՖ նախագահը։ Սակայն զուտ տեխնիկական խնդիրների պատճառով կանոնադրությունը դեռ իրավական ուժ չէր ստացել։

Այսինքն, աղմուկ էր ոչնչից, միայն տեխնիկական սխալի պատճառով քաղաքական գրոհ իրականացվեց Արթուր Վանեցյանի վրա։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ աղմուկից ժամեր անց ՀՖՖ գործկոմը նիստ է արել ու արդեն միաձայն քվեարկությամբ Խաշմանյանին նշանակել գլխավոր մարզիչ։ Նոր կանոնադրության ընդունումից հետո այն պետք է մուտքագրվեր ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Այն մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին, եւ 10 աշխատանքային օր է պահանջվում, որպեսզի գրանցվի։

Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը։ Բայց երբ ինձ բերել եւ ներկայացրել են Խաշմանյանի նշանակման հարցը, իմ աշխատակազմը ինձ չի ներկայացրել, որ գրանցումը դեռեւս չի եղել», – նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Վանեցյանը։ Եվ այս պարզաբանումից եւս պարզ է դառնում, որ խնդիրը զուտ տեխնիկական է, եւ գրոհն անիմաստ էր։

Իսկ, ահա, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը նիստից հետո ասել է, որ իրենք բոլորը նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեն Արթուր Վանեցյանի հետ, իսկ վերջինիս հրաժարականի հետ կապված գործկողմը որեւէ լիազորություն չունի, եւ ընդհանուր ժողովը պետք է նման որոշում կայացնի։ «Աշխատանքային հարաբերություններ են բացառապես: Մենք պարզապես անակնկալի ենք եկել ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից», – նշել էր Մկրտչյանը։

Իհարկե, թեեւ վերջինս նշում է, թե նման արձագանքի պատճառն անակնկալի գալն է եղել, այնուամեայնիվ, լինելով նաեւ աշխատանքային հարաբերությունների մեջ Վանեցյանի հետ` կարող էին անձամբ նրա հետ զրուցել, կարգավորել հարցը եւ ոչ թե այսպես աղմուկ բարձրացնել եւ բացահայտ ցույց տալ, որ քաղաքական հրահանգ է իջեցվել, առավել եւս որ երեկ հենց Վանեցյանի նշանակած կադրը միաձայն ընդունվեց հենց աղմկարարների կողմից:

Հավելենք, որ ՀՖՖ գործկոմի ոչ բոլոր անդամներն են մասնակցել նիստին. բացակայել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը Վանեցյանին քննադատող առաջամարտիկներից էր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը
Ամենադիտված