Կայացել է ուսուցողական աշխատաժողով տեսչական մարմինների համար
Հասարակություն
«Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ներ) կառավարման և վերահսկման վերաբերյալ երկօրյա ուսուցողական աշխատաժողով` նախատեսված առողջապահական, բնապահպանական և էներգետիկայի ոլորտի տեսչական մարմինների համար։
Ինչպես հայտնեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի ղեկավար Ադեգբոյեգա Աջանին և միջազգային փորձագետ, Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մազարիկի համալսարանի պրոֆեսոր Իվան Հոլոբեկը։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա
Ղափլանյանը՝ կարևորելով ՊՔԲ-ների էկոլոգիապես անվտանգ կառավարման հարցերը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը ՊՔԲ-ների մասով և զեկույցներ «ՊՔԲ-ների գործնական տեսակետները՝ նմուշառում, արտակարգ իրավիճակներ, վթարներ, գույքագրման հաշվետվություն» և «Էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգը և ՊՔԲ-ների հեռացումը, աղտոտված տարածքների վերականգնումը» թեմաներով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն