Արոնյանը` իր հաղթանակի մասին
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանն անդրադարձել է Բուխարեստի մրցաշարում իր տարած հաղթանակին:
Արոնյանը շեշտել է, որ Grand Chess Tour-ի այս մրցափուլը բարդ է ստացվել: «Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր: Պատմության մեջ մնում են միայն հաղթողների անունները»,-ասել է Արոնյանը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարերում: Արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցել են կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը, հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշեցին թայ-բրեյքում: Շախմատիստներն անցկացրել են երկու պարտիա` արագ մրցախաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթել է Արոնյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն