Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս մեջ բերեց Փաշինյանի միտքը
Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության արտաքինգործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս մեջ բերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հակամարտության կարգավորման ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս մասին Լավրովն ասաց նոյեմբերի 11-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներին, ես կարող եմ ևս մեկ անգամ մեջ բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է հաշվի առնել և՛Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունը: Սկզբունքորեն` տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը և հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը ֆիքսված են բոլոր տեսակի փաստաթղթերում, որոնք քննարկվում են կողմերի միջև: Ցանկացած դեպքում վերջնական որոշումը պետք է հաշվի առնի այս բոլոր սկզբունքները: Այս հարցի շուրջ չեն վիճում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն»,- ասաց Լավրովը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն