Հայտարարվել է ճանապարհային անվտանգության ուսուցման և իրազեկման ծառայությունների մատուցման մրցույթ
Հասարակություն
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարում է Ճանապարհային անվտանգության ուսուցման և հանրային իրազեկման ծառայությունների մատուցման մրցույթ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծառայությունները ներառում են՝ ճանապարհային անվտանգության ուսուցման արդյունքների և հանրային իրազեկման քարոզարշավի նախագծում և իրականացում։ Ուսուցման և իրազեկման ծրագիրը նպատակ ունի բարելավել ճանապարհային անվտանգությանն առնչվող ուսանողների, ծնողների և, ընդհանուր առմամբ, դպրոցական անձնակազմի վարքագիծը:
Ծառայությունների մատուցումը ակնկալվում է սկսել 2020 թվականի հունվար ամսին և ավարտել 2020 թվականի մայիս ամսին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (խորհրդատուներին) ներկայացնելու հայտեր՝ նշված ծառայությունները մատուցելու նպատակով:
Հայտերը ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 18:00։
Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում՝ https://tpio.am/am/


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն