Մոսկվայում մայրը երկու երեխաների հետ նետվել է շենքի 9-րդ հարկի պատուհանից (տեսանյութ)
ՀասարակությունՄոսկվայի հյուսիս-արևելքում՝ Բաբուշկինսկի շրջանում, հայտնաբերվել է կնոջ և 3-ամյա աղջիկ երեխայի դի: Մոտակայքում հայտնաբերվել է նաև կնոջ 6-ամյա որդու մարմինը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան: Կինը ինքնասպանություն է գործել իր երկու երեխայի հետ՝ նետվելով 9-րդ հարկի պատուհանից: Նա նույնիսկ երկտող է թողել՝ «ոչ ոքի չմեղադրեք» գրությամբ:
Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ ինքնասպանության պատճառը կնոջ անձնական խնդիրներն են եղել:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել սպանության մեղադրանքով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն