Գիրացած Քիմ Քարդաշյանը շոկի է ենթարկել երկրպագուներին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Քարդաշյան ընտանիքն այս հանգստյան օրերին մասնակցել է People’s Choice Awards 2019 մրցանակաբաշխությանը՝ ներկայանալով համարձակ հագուստներով։
Ինչպես նշում է Life.ru պարբերականը, 39-ամյա Քիմ Քարդաշյանը կրկին ուշադրության կենտրոնում էր և պատճառը ոչ թե Versace ապրանքանիշի նրա զգեստ էր, այլ՝ ավելորդ կիլոգրամները, որոնք շոկի են ենթարկել երկրպագուներին։
Քիմը խոստովանել է, որ վերջին մեկ տարում գիրացել է 8 կգ-ով և չնայած դրան՝ նա չի շտապել փոխել իր զգեստապահարանը ու մրցանակաբաշխությանը ներկայացել է կիպ զգեստով՝ ի ցույց դնելով կազվածքի փոփոխությունը։
Երկրպագուներին առավել զարմացրել է Քիմի կոշիկները, որի թելերը պինդ կապված էին սրուքներին։ Օգտատերերից ոմանք նրա ոտքերը համեմատել են երշիկի հետ։
Այս դեպքից հետո Քարդաշյանը իր երկրպագուներին խոստացել է, որ կարգի կբերի իր կազմվածքը մինչ իր 40-ամյակը։ Նա նաև բացատրել է, որ նախկին վարժությունները և սննդակարգը իրեն այլևս չեն օգնում և նա ստիպված է ավելի շատ ջանք գործադրել՝ կազմվածքը պահպանելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)