«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանձնուքում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված
Հասարակություն
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում աշխատակիցները զննության են ենթարկել քաղաքացի Ե. Կ.-ի կողմից բերված և դատապարտյալ Ս. Մ.-ին հասցեագրված հանձնուքը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:
Զննության արդյունքում հանձնուքում առկա մոտ 100 գր քաշով սուրճի մեջ նկատել են մանրացված, մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգված:
Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն