Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր և այդ կարգավիճակը մեզ բերեց այս արյունոտ հակամարտությանը. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Ադրբեջանցի լրագրողի հարցերին, նաև իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։
- Երբ դուք, որպես մի երկրի վարչապետ, այցելում եք մեկ այլ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածաշրջան ու հայտարարում, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչպե՞ս է դա նպաստում խաղաղության բանակցությունների գործընթացին,- հարցրել է Բախտիյար ներկայացած և Վարդենիսում ծնված ադրբեջանցի լրագրողը։
- Դուք ասացիք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մաս է։ Դա ճիշտ չէ, որովհետև գոյություն ունի բանակցությունների միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, որ կոչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, և այդ ձևաչափի մանդատն է որոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Եվ ձեր կառավարությունը, ձեր երկիրը ներգրավված է բանակցային գործընթացում։Այսպիսով, եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մաս է, ինչո՞ւ եք դուք բանակցում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար։ Դա տարօրինակ չէ՞։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը բարձր կարգավիճակ է առաջարկում Ղարաբաղին իր կազմում, Նիկոլ Փաշինյանն ասել է․
- Դուք ասացիք, որ դուք բարձր կարգավիճակ եք առաջարկում Լեռնային Ղարաբաղին՝ Ադրբեջանի տարածքում։ Ի դեպ Լեռնային Ղարաբաղն արդեն ուներ այդ կարգավիճակը։ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր, և այդ կարգավիճակն էր,- ես դա անվանում եմ միջանկյալ կարգավիճակ,- որ մեզ բերեց այս արյունոտ հակամարտությանը։ Եվ կրկնել, ևս մեկ անգամ վաստակել այս կարգավիճակը, նշանակում է սկսել զրոյից՝ նույն հակամարտությունը, նույն ճանապարհով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն