Հռոմի Պապը ցավակցել է Ղամիշլիի հայ համայնքին
Հասարակություն
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր իր ցավակցությունն ու աջակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայ համայնքին՝ Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի մահվան կապակցությամբ:
«Ես Ղամիշլիի հայ համայնքի կողքին եմ, որը հավաքվել է հրաժեշտ տալու իրենց հովվապետին՝ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին, ով իր հոր հետ միասին սպանվել է երեկ»,- Թվիթերի իր էջում գրել է Պապը:
Պապը նաև նշել է, որ աղոթում է հայ հոգևորականների, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն