Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 12-ին, ժամը 17:49-ին տեղեկություն է ստացել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի «Կատար քար» և «Գնգի ղաշ» կոչվող հանդամասերի միջնամասում հայտնաբերված երկու չպայթած արկի տարածքը սահմանազատելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ տրամաչափի երկու արկ:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները սահմանազատել են տարածքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն