Կոտայքի մարզում Mercedes G-ով վթարի է ենթարկվել քրեական պատմություններով հայտնի «Բդոն». մեքենան կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 12-ին, ժամը 17:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կենցաղի տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կենցաղի տան մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E» և «Mercedes-Benz G500» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «յաշիկի» վարորդը քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն» է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն