Եկատերինա Անդրեևային զարմացրել է Անդրեյ Մալախովի աշխատավարձը
Այլ
Ռուսաստանի Առաջին ալիքի «Время» ծրագրի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան մեկնաբանել է իր գործընկեր Անդրեյ Մալախովի՝ իր աշխատավարձի մասին հայտարարությունը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Մալախովն ավելի վաղ ասել էր, որ Առաջին ալիքում աշխատելու տարիներին ամսական շուրջ 50 000 դոլար աշխատավարձ է ստացել:
«Լավ իմաստով զարմացած էի, ուրախացա նրա համար: Ես նման գումար կյանքում չեմ տեսել»,- խոստովանել է Անդրեևան՝ «Ռուսական ռադիոյով» հեռարձակվող «Երեկոյան շոու Ալլա Դովլատովայի հետ» ծրագրում:
Անդրեևան նշել է, որ Ռուսաստանը «տղամարդկանց երկիր» է. «Անհավասարությունն այստեղ իրոք զարգացած է: Տարբեր ոլորտներում, այդ թվում նաև հեռուստատեսությունում, կանայք կարող են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ»,- նշել է նա:
Դովլատովան ենթադրել է, որ Մալախովը նկատի է ունեցել իր ամսական ողջ եկամուտը՝ հաշված նաև իր ամսագրից ու միջոցառումներից ստացած եկամուտները:
«Ես չգիտեմ, թե ինչ է նա նկատի ունեցել... հնարավոր է: Բայց ես ուղղակի գիտեմ, որ կա նման անարդարություն: Ազգանուններ չեմ նշի»,- պատասխանել է Անդրեևան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն