Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագիծը: Այն նոյեմբերի 13-ի ԱԺ նիստում ընդունվեց 100 կողմ ձայնով:
Ջրի ազգային խորհրդի լուծարումից հետո կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:
Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերը օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը