Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ 

Ուզում ենք թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով. Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի կառավարության համար աղքատության հաղթահարումն առաջնային խնդիր է: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հիմա պատմական շանս ենք ստացել այդ հարցը շատ կարճ ճանապարհով լուծելու: Այսօր Հայաստանում 100 տոկոսով երաշխավորված է, որ համապատասխան կրթություն ունեցող երիտասարդը հայաստանյան չափանիշներով բարձր վճարվող աշխատանք կգտնի ՏՏ ոլորտում: Կոնկրետ այս պահին Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մոտավորապես 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, և այդպես է լինելու վաղը, մյուս օրը, առաջիկա մի տարում, երկու տարում, ինչքան էլ այդ 4 հազար աշխատողը թեկուզ այս պահին հայտնվեն, միևնույնն է տարվա ընթացքում այդ 4 հազար պոտենցիալ աշխատատեղը միշտ լինելու է»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետն ընդգծեց՝  տեսնում են, որ հնարավորություն ունեն ոչ միայն ուղղակի աղքատության հաղթահարման համար լուրջ քայլեր անել,  այլև մարդկանց բերել բարեկեցության վիճակի: «Կրթության ոլորտում բարեփոխումների մեր տեսլականը հենց սրա հետ է կապված: Մենք հիմա նայում ենք, թե ինչ փոփոխություններ կարող են մտցնել, որպեսզի երեխային ճիշտ ճանապարհով տանենք դեպի ոչ թե աղքատության հաղթահարում, այլ միանգամից բարեկեցության հաստատում: Եվ մենք այսօր մեր կրթական ծրագրերը նայում ենք, տեսնենք, թե մենք ոնց ենք դասաժամերը զբաղեցնում և ինչ կարող ենք ազատել, որը չի կարող ճակատագրական նշանակություն ունենալ, որպեսզի երեխաներին տանենք այդ ճանապարհով՝ մեծացնելով ֆիզիկա, մաթեմատիկա և տեխնիկական գիտությունների կրթությունը, որպեսզի երեխան, ավարտելով դպրոցը, ստանա այնպիսի բարձրագույն կրթություն, որ դրանից անմիջապես հետո ինքը մուտք գործի բարեկեցիկ կյանք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր կրթական քաղաքականության հիմնական խնդիրը հետևյալն է՝ ինչպես օգնել երեխային, որ ինքը լինի ավելի մրցունակ, կարողանա իր կյանքի հոգսերը հոգալ, գտնել աշխատանք և ոչ թե անընդհատ ակնկալի, որ կառավարությունը, սփյուռքը, բարեգործական կազմակերպությունները իրեն հաց են տալու: «Եվ մենք ուզում ենք մեր արդյունաբերության ոլորտում, ռազմարդյունաբերության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում աշխատատեղ պատրաստելու առաջնահերթ խնդիր լուծել, որովհետև դա լուծում է ոչ միայն աղքատության հարցը, դա լուծում է մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման հարցը: Մեզ այսօր պետք են ինժեներներ՝ երկու պարզ պատճառով: Առաջինը՝ ինժեները անմիջապես, շատ արագ բարձր վճարվող աշխատանք կգտնի մեր աշխատաշուկայում: Երկրորդը՝ այդ ինժեները հաջորդ պահին կկարողանա լուծել այն առաջադրանքները, որ այսօր մեր ռազմարդյունաբերական համալիրը կդնի իր առաջ, որը՝որպես արդյունք, կլուծի մեր երկրի անվտանգության մակարդակի ապահովման հարցը»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ այստեղ կա մի խնդիր՝ գուցե, նա չունենա բավարար կրթություն տպավորիչ կենացներ ասելու համար: «Բայց դա լուծելի հարց է, որովհետև այդ հարցը ինքնակրթությամբ էլ կարելի է լուծել աշխատանքից և կրթությունից ազատ ժամերին, որովհետև, կարծում եմ, վերջին 30 տարիներին տպավորիչ կենացների շատ մեծ հատորյակներ են ստեղծվել: Մենք շատ պարզ բան ենք ասում, ասում ենք՝ եկեք թամադաների սերունդ պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով: Մեզ ասում են, ո՞նց, դուք մեր ինքնության դեմ գործողություններ ե՞ք անում: Մենք ասում ենք՝ մեր ինքնությունն ուժեղ, ինքնավստահ, ռազմական, արդյունաբերական, տնտեսական առումներով ուժեղ Հայաստանի Հանրապետությունն է: Այս տրամաբանությունն է ընկած մեր ամբողջ քաղաքական տրամաբանության հիմքում՝ ներքին քաղաքականությունից մինչև արտաքին քաղաքականություն: Մենք գնալու ենք այս ճանապարհով, որովհետև մենք ուզում ենք և արտաքին քաղաքականության, և ներքին քաղաքականության մեջ վստահություն հաղորդել մեր երկրին, մեր պետությանը, մեր ժողովրդին: Մենք ուզում ենք կենացների շուրջ կառուցված իրականությունը փոխարինել ստեղծարար ընդունակությունների զարգացման շուրջ կառուցված իրականությամբ:

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունում տալ բարձրագույն կրթություն երիտասարդներին, ովքեր արդյունքում Հայաստանում չեն կարողանալու գտնել աշխատանք, նշանակում է, նրանց դատապարտել արտագաղթի, որովհետև եթե մարդը ունի որևէ որակավորում և այդ որակավորմամբ նա աշխատանք կարող է գտնել ոչ թե Հայաստանում, այլ ուրիշ վայրում, ինքը թողնելու է Հայաստանից հեռանա: Մենք ուզում ենք, որ մեր կրթական համակարգը պատրաստի մասնագետներ, ովքեր ոչ միան Հայաստանում աշխատանք են գտնելու, ոչ միայն այդ աշխատանքով իրենց բարեկեցությունն են հաստատելու, այլ այդ աշխատանքի և բարեկեցության արդյունքում զարգացնելու են արդյունաբերական, տեխնոլոգիական, նորարարական Հայաստանը: Մենք այս ճանապարհին ձեր աջակցությունն ենք փնտրում՝ առաջին հերթին բարոյական: Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի երկիր, որին ոչ թե պետք է գթասրտորեն աջակցել, կարեկցել, մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի երկիր, որտեղ կարելի է անել ներդրումներ, հարստանալ և հարստացնել: Եվ մենք համոզված ենք, որ գնում ենք այս ճանապարհով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Ամենադիտված