Բաքվում ընդդիմադիրների ցույցի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել (տեսանյութ)
ԱդրբեջանԲաքվի գործադիր իշխանության շենքի մոտակայքում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահներ Սահավաթ Սոլթանլին, Ֆարաջ Քերիմլին և մի խումբ ակտիվիստներ, հայտնում է turan.az-ը:
Ավելի ուշ, ձերբակալվել է Զաքիր Իսմայիլովը, ով տեղեկացրել է լրագրողներին, որ մինչ ակցիայի սկսվելն արդեն ձերբակալվել է 17 ընդդիմադիր:
Ձերբակալվել են նաև մի քանի կանայք, ովքեր այդ պահին հարցազրույց էին տալիս և նշում, որ իրենք ոչ մի օրենք չեն խախտում, այլ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)