ԱԻՆ-ը վերջին օրերին հրդեհների թվի ավելացումը համարում է անպատասխանատու վարքի հետևանք
Հասարակություն
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, որն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է:
«Ամառվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կարող էին պայմանավորված լինել բարձր ջերմաստիճանով, հանգստացողների աշխուժությամբ, բացօթյա ժամանցային վայրերի գործունեությամբ: Ներկայում ոչ հրդեհավտանգ իրավիճակում բազմակի անգամ հրդեհվում են անտառամերձ տարածքներ և անտառներ՝ հաճախ մարդու համար դժվարանցանելի տեղամասերում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում՝ ակնկալելով բոլոր շահագրգիռ մարմինների հասցեական ուշադրությունը»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն