Ավինյանը հերքեց ԵԱՏՄ-ից նվիրատվություն ստացած մեքենաներից մեկն իր կողմից օգտագործվելու մասին լուրերը
Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքեց այն լուրերը, թե Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՀ կառավարությանը՝ որպես նվիրատվություն հանձնված չորս ավտոմեքենաներից մեկը շահագործվում է իր կողմից: Այս մասին Ավինյանը հայտնեց նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան:
«Կառավարության որոշման համաձայն՝ չորս ավտոմեքենաներից երկուսից մեկը պետգույքի բալանսին է, և չի շահագործվում, մեկը տրամադրվել է ՏՄՊՊՀ-ին՝ ավտոպարկը թարմացնելու նպատակով, երկուսը մնացել են Սննդի անվտանգության տեսչական մարմնում: Դրանք բավական թարմ ավտոմեքենաներ են, կարող էին ավտոպարկը թարմացնել, բայց Սննդի անվտանգության տեսչական մարմնում չորս նմանատիպ ավտոմեքենա պահելու նպատակահարմարություն չկար: Ենթադրաբար, ավտոմեքենաներից մի քանիսը չեն էլ շահագործվելու: Ցանկանում եմ նաև նշել, որ ավտոպարկն այս կառավարության օրոք կտրուկ կրճատվել է, և մոտ 150 ավտոմեքենա է կրճատվել, դրա հետ կապված մոտ 20 մլրդ դրամի տնտեսում ունենք»,- ասաց Ավինյանը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ԵԱՏՄ-ից Հայաստանին որպես նվիրատվություն հանձնված Տոյոտա մակնիշի չորս ավտոմեքենաներից մեկն անթույլատրելիորեն օգտագործում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուսը՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն