Եվս երկու սենատոր աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
Քաղաքական
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին աջակցել է եւս 2 սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Բանաձեւի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը: Տվյալ պահին բանաձեւին աջակցում է ավելի քան 20 սենատոր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ 405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, դեմ են եղել 11-ը, 3-ը՝ ձեռնպահ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն