«Մել» ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա է. Փաշինյան
ՔաղաքականԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար բյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն, նշեց, որ ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա է:
«Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա։ Նրանք էդ լափամանին մոտ չեն գալու, որովհետև լափամանը չկա, լափը չկա ու իրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։
«Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք», - ասաց ՀՀ վարչապետը։
Նրա ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ծափահարեցին վարչապետին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն