Չինացու քթի մեջ ատամ է հայտնաբերվել (տեսանյութ)
Տեսանյութեր
Չինական Հարբին քաղաքի 30-ամյա բնակիչ Չժան Բինշենը երկար ժամանակ տառապել է քթի խցանումից, որի հետևանքով շնչառության հետ կապված խնդիրներ ու քնի խանգարում է ունեցել: Նա նաև բողոքել է ցավերից ու վատ հոտառություից: Երբ չինացին դիմել է բժիշկներին, հետաքրքիր մանրամասներ են առաջ եկել 20 տարի առաջ տեղի ունեցած դեպքից:
Տղաամրդու քթի խոռոչում ատամ է հայտնաբերվել՝ ներաճած հյուսվածքների մեջ:
Չժանը հիշել է, որ 1999 թվականին, երբ տասը տարեկան է եղել, ընկել է առևտրի կենտրոնի 3-րդ հարկից և կոտրել երկու ատամը: Նա ատամներից մեկն անմիջապես գտել է, բայց մյուսն այդպես էլ անհետ կորել է: Սակայն հիմա պարզվում է, որ այն հայտնված է եղել իր քթի մեջ:
Վիրահատությունը տևել է մոտ կես ժամ: Այժմ Բինշենը իրեն լավ է զգում և պատրաստվում է մի քանի օրից տուն գնալ, հայտնում է Heilongjiang TV-ը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)