Էրդողանը Հայոց ցեղասպանության գովքն է անում. Կարո Փայլան
Բլոգոսֆերա
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Էրդողանի կողմից արված հայտարարությանը, թե հայերը Օսմանյան կայսրությունում գաղթականի պես տեղից տեղ էին տեղափոխվում, որի ժամանակ էլ պարտադրված գաղթի են ենթարկվել:
«Հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ այս հողերում հազարավոր տարիներ է ապրել։ Ապրած բոլոր քաղաքներում քաղաքակրթություն է ստեղծել։ Իսկ Էրդողանը ասում է, թե իբր հայերը գաղթականների պես էին ապրում եւ նրանց այդ ընթացքում են գաղթեցրել այլ վայրեր։ Ցեղասպանությունը հերքող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»,- գրել է Կարո Փայլանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն