7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտակ Մանուկյանից

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ այսպես ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ։ Առաջին ընթերցմամբ կարելի է նկատել հետևյալ 20 փաստերը.

  • Փաստ #1 ՀՆԱ-ն անվանական արժեքով առաջին անգամ կհատի 7 տրիլիոն դրամը՝ կազմելով 7 տրիլիոն 95 մլն դրամ կամ շուրջ 14.5 մլրդ դոլար։
  • Փաստ #2 Տրանսֆերտների զուտ ներհոսքի նվազման ֆոնին ակնկալվում է առնվազն 4.9% տնտեսական աճ։ Համեմատության համար նշենք, որ այս աճի տեմպը ավելին է, քան զարգացող ու սահմանակից երկրների աճի տեմպը։
  • Փաստ #3 2020թ պետբյուջեով նախատեսվում է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի շուրջ 14% աճ, այն պարագայում, երբ 2020թ կանխատեսվում են մի շարք բացասական ազդեցության գործոններ՝ հարկային կորուստներ համահարթ հարկմամբ պայմանավորված, հարկային կորուստներ ավտոմեքենաների ներմուծման պահանջարկի նվազմամբ պայմանավորված, հիպոտեկային վարկի տոկոսագումարների մարմամբ պայմանավորված ավելի մեծ չափով եկամտային հարկի վերադարձ, պղնձի գների նվազում
  • Փաստ #4 Պետական բյուջեի կապիտալ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը աննախադեպ է 5 տոկոս, ինչը նպաստելու է ապագայում ավելի բարձր աճի տեմպերին։
  • Փաստ #5 2019-ին վերանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, 70 կմ-ն այժմ ընթացքի մեջ է։ 2020-ին նախատեսվում է բարեկարգել ևս 500 կմ ճանապարհ։ ԴԵ ԻՍԿ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ խոսքերն ավելորդ են։
    2020թ-ին այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված բոլոր միջոցները միասին վերցված կամ 2018 և 2019 թվականներին հատկացվածը միասին վերցված:«Հյուսիս-հարավ» ծրագրին կհատկացվի 52.4 մլրդ դրամ (2020թ-ին այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2016-2019 թվականներին հատկացված միջոցները միասին վերցված)
  • Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար հատկացվելու է 9.2 մլրդ դրամ՝ 3 անգամ ավելի, քան 2019-ին (նախկինում նման ծավալի ծրագիր չի իրականացվել):
  • Փաստ #6 Պետական բյուջեի ծախսերի շուրջ 42% կամ 793 մլրդ դրամն ուղղվելու է մարդկային կապիտալին, որն իր մեջ ներառում է առողջապահությունը, կրթությունն ու գիտությունը, հանգիստը, մշակույթը, կրոնը և սոցիալական պաշտպանությունը։ Ընդ որում, մարդկային կապիտալին ուղղված ծախսերը 2019թ․ համապատասխան ցուցանիշը գերազանցում են 12%, 2018թ՝ 23․3%։ 2016-2019թթ․ միջին աճը կազմում է 3․3%։
  • Փաստ #7 Շուրջ 150 հատով կրճատվելու են ծառայողական ավտոմեքենաները, ինչի արդյունքում մեքենաների և սարքավորումների ձեռքբերման, պահպանման և հիմնանորոգման ծախսերը 2020-ին 2019թ-ի համեմատ կպակասեն շուրջ 22 մլրդ դրամով։
  • Փաստ #8 Դադարեցվելու է արտաբյուջեների պրակտիկան` ինչը նաև պետական համակարգում մտածողության փոփոխություն է։
  • Փաստ #9 Շուրջ 10%-ով բարձրանալու են կենսաթոշակները։ Ավելացել ու շարունակաբար ավելանալու են ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների և այլ ուղղությամբ աշխատողների աշխատավարձը։
  • Փաստ #10 Նախատեսվում է 6 մարզերում ներդնել գյուղապահովագրության համակարգ։
  • Փաստ #11 Պետական բյուջեի պակասուրդը ծրագրվել է 182․6 մլրդ դրամ, որի ֆինասավորումը, ըստ էության, իրականացվելու է ներքին աղբյուրների հաշվին (սա աննախադեպ դրական երևույթ է), քանի որ ներքին աղբյուրներից նախատեսվում է 205․4 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը նվազելու է 22․8 մլրդ դրամով,
  • Փաստ #12 Պաշտպանության բնագավառում մեծացել է մարտունակությունը և սպառազինման մակարդակը, ինչպես նաև 122%-ով ավելացել են ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումները։
  • Փաստ #13 2020-ի հունվարի 1-ից զինծառայողների ապահովագրության հիմնադրամը աջակցություն կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:
  • Փաստ #14 Շարունակաբար մեծանալու է սնունդը նոր համակարգով ստացող շահառուների թիվը՝ ներկայումս ավելի քան 7000 ժամկետային զինծառայող։ Միաժամանակ համանման համակարգեր են ներդրվելու քրեակատարողական հիմնարկներում։
  • Փաստ #15 Վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազարից դառնալով 300 հազար դրամ.
  • Փաստ #16 2020թ․ պետական բյուջեի նախագծով մանկավարժների աշխատավարձի ֆոնդի գծով ծախսերի աճը նախատեսվել է 9․7 մլրդ դրամի չափով, որից 5․9 մլրդ դրամը՝ աշխատավարձերի բարձրացման գծով նախատեսված 10% աճն է:
  • Փաստ #17 Հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաների սննդով ապահովման գծով նախատեսվել է շուրջ 1.7 մլրդ դրամ` 2019թ համեմատ 0.5 մլրդ դրամով ավելի։ 2020 թվականին սննդով կապահովվեն 7 մարզերի պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված, շուրջ 66 հազար երեխաներ
  • Փաստ #18 Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում միջոցառման շրջանակներում 2020-ին նախատեսվող ծախսը 2.9 մլրդ դրամ է՝ 2019-ի 3,6 և 2018թ․-ի 4.8 մլրդ դրամի դիմաց։ Դրանով հանդերձ, արդյունքային ցուցիչների աճ է նախատեսվում․ ջրամատակարարման ծավալը 2020-ին՝ 650 մլն խ․մ․, 2019-ին՝ 577, 2018-ին՝ 627 մլն խ․մ․, ոռոգելի հողատարածքները նախատեսվում է հասցնել 92,5 հազար հա-ի (2019-ին՝ 84 հազ․, 2018-ին՝ 87 հազ հա), 1խմ մատակարարված ջրի դիմաց կատարված ծախսը նախատեսված է 17.8 դրամ, 2019-ին՝ 22.2, 2018-ին՝ 19.8 դրամ, իսկ 1խմ մատակարարված ջրի դիմաց հատկացված սուբսիդիան՝ 2020-ին նախատեսված է 6.8 դրամ՝ 2018-ի 7.6 դրամի փոխարեն։
  • Փաստ #19 Շենքերի և շինությունների շինարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 235 մլրդ դրամ, ինչը 128 մլրդ դրամով ավելի է 2019-ի հաստատված մակարդակից, իսկ 2018թ․ փաստացի մակարդակը գերազանցում է 146 մլրդ դրամով կամ 2,6 անգամ։
  • Փաստ #20 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բնագավառներին նախատեսվում է հատկացնել 25․8 մլրդ դրամ, որը 2019թ․ հաստատված ցուցանիշը գերազանցում են 43․2%, իսկ 2018թ․ փաստացի ցուցանիշը՝ 120․6%։ Աղետի գոտու մասով աշխատանքները շարունակական են, իսկ Գյումրու վերածնունդը՝ փաստ»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված