ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին է փոխանցել վերջին երեք ամիսների անդամավճարները. Արմեն Ավետիսյան
Բլոգոսֆերա
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵՊՀ ԱՐՀԿՈՄԻՏԵՆ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԲՈԼՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Հարգելի համալսարանականներ,
Ուրախությամբ տեղեկացնում եմ Ձեզ, որ ի կատարում դատարանի որոշման՝ այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին է փոխանցել վերջին երեք ամիսների (օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր) արհմիության անդամավճարները:
Վաղվանից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը վերսկսում է իր սոցիալական ծրագրերի իրականացումը և միաժամանակ կոչ է անում սոցիալական ծրագրերից օգտվել ցանկացող բոլոր աշխատողներին դիմել իրենց ֆակուլտետների կամ կառուցվածքային ստորաբաժանումների արհբյուրոների նախագահներին:
Իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությունը եղել և մնում է մեր ամենօրյա ամենակարևոր գործը:
Եվ հիշեք՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն է աշխատատեղերի կայուն պահպանման և աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխավորը, մենք դա ապացուցել ենք գործով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն