Մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների համատեղ նիստը
Բլոգոսֆերա
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աննա Նաղդալյանը:
«Ղրղզստանի մայրաքաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը»,- գրել է Նաղդալյանը:
Նիստին Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն