Արթուր Վանեցյանն Արամ Ա-ի հետ լուսանկար է հրապարակել և մեջբերել նրա գրառումը
Բլոգոսֆերա
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ լուսանկար է հրապարակել և կից մեջբերել Արամ Ա-ի այսօրվա հրապարակումից մի հատված. «...Եթէ յեղափոխութիւնը հակազդեցութեն է ու հաստատում է անդին՝ ժողովուրդին կեանքը յեղափոխող գործընթացքի չվերածուի, կը դառնայ սոսկ պղպջակ...»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում էր արել Թվիթերում՝ նշելով, որ «որեւէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։
Նա, մասնավորապես, նշել էր.
«Որեւէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։ Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջեւ. կացություն, որ կդառնա հղի աննախատեսելի վտանգներով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն