Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո) Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ «Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով Սոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին «Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասին Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ 

Մարդիկ դատավոր չեն ցանկանում դառնալ, աշխատավարձը ցածր է. կարծիք

Հասարակություն

Դատական համակարգում տիրող խնդիրների, սպասվելիք փոփոխությունների անհրաժեշտության, վեթինգ կիրառերու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի շուրջ հաստատաված ներկայիս անդորրի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Արա Ղազարյանի հետ:

«Դատական համակարգում խնդիրներ շատ կան, բայց դրանց կարգավորումը Հայաստանում սկսվել է, առնվազն, 2007 թվականից, երբ դատական օրենսգիրքը ընդունվեց և ռեալ ռեֆորմներ սկսվեցին իրականացվել: Այժմ նոր իշխանությունները նոր էլեմենտներ են հաղորդում, օրինակ՝ վեթինգ: Թեև մեր խնդիրները այլ են, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում, դատավորների թվի ավելացում, դատավորների աշխատավարձի բարձրացում: Չնայած խնդիրներին, բայց պետք է նկատել, որ դատական համակարգում ամեն օր էլ ինչ-որ բարեփոխումներ արվում են, օրենքներում անընդհատ լրացումներ են կատարվել, կառուցակարգեր մշակվել ու կիրառվել: Այնպես չէ, որ մինչև հիմա ոչինչ չի արվել»,- նշեց փաստաբանը:

Ղազարյանն ու իր գործընկերներից շատերը մեծ վերապահումով են վերաբերում վեթինգին, քանի որ, ըստ նրա՝ այսպես, թե այնպես, վեթինգը միջամտում է դատավորի անփոփոխելիության սկզբունքին. «Իհարկե, ինքնին չի խախտում, բայց միջամտում է և դա բավականին բարդ պրոցես է: Մոտ մեկ ու կես տարի է անցել, ինչ  նոր իշխանություները սկսեցին այդ մասին խոսել, և մինչև հիմա մենք դեռ հայեցակարգ չունենք»:

Փաստաբանն ասում է, որ միակ հայեցակարգային կարևոր գաղափարը, որ ամրագրվեց այս մեկ ու կես տարում՝ այն է, որ վեթինգի նպատակը լինելու է ոչ թե ստուգել գիտելիքները, այլ՝ ստուգել բարեվարքությունը. «Դա նոր տերմին էր, որ մտավ մեր իրականություն. մենք դեռ պետք է հասկանանք նախ վեթինգը իրականում ինչ է և, որ ավելի բարդ է, թե ինչպես է այն իրականացվելու, բոլոր դեպքերում դա հանգեցնելու է խնդիրների: Ես վստահ եմ, որ մի մասը բողոքարկելու է, լինելու են դատեր»:

Նրա խոսքով՝ հենց այս կոնտեքստում ի հայտ կգան մի շարք խնդիրներ, օրինակ՝ մեր երկրում դատավորների թիվը երեք անգամ քիչ է պահանջվածից: Ինչը, ըստ փաստաբանի, լուրջ խնդիր կարող է դառնալ. «Պատկերացրեք,  Եվրոպայի խորհրդի չափանիշներով՝ յուրաքանչյուր հարյուր հազար բնակչին միջինում պետք է բաժին ընկնի 21-24 դատավոր, մեր երկրում այդ ցուցանիշը 7-ն է, այսինքն՝ 3 անգամ քիչ դատավոր ունենք: Վեթինգի արդյունքում դատավորների մոտ 30 տոկոսը դուրս կգա դատական համակարգից»:

Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ չի կարծում, թե վեթինգի նպատակը օրինակ 10 դատավորից ազատվելն է. «Դատավորների թիվը, առանց այդ էլ, նվազ է, հիմա վեթինգ անելուց առաջ պետք է արդեն նախապատրաստած լինենք, առնվազն 2 -3 անգամ ավելի շատ թեկնածուներ, որ տեղը լրացվի: Բայց Արդարադատության ակադեմիան այդքան հնարավորություն չունի: Դա նշանակում է՝ 2-3 տարի առաջ արդեն պետք է սկսել ավելի շատ թեկնածուներ ընդունելը, պետք է ավելացնել  ակադեմիայի ռեսուրսները մի քանի  անգամ»: 

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է հենց դատավորների քիչ լինելու պատճառով է, որ նոր նախագծով՝ դատավորի թեկնածուի հավակնողի տարիքը նվազեցվելու է և նախկին 28-ի փոխարեն լինելու է 25, փաստաբանը դժվարացավ հստակ պատասխանել՝ մասնավորապես նշելով, որ նախկինում տարիքային ցենզը 24 է եղել, հետո փոփոխվել է ու դարձել 28:

«Ժամանակին շատ քննադատվեց, այդ թվում և՝ միջազգային փորձագետների կողմից, ովքեր նշում էին, որ դատավորները նաև պետք է որոշակի կենսափորձ ունենան, այլ ոչ միայն գիտելիքներ: Ցավոք, հիմա դատավորի ստատուսը նվազեցվել է, դատավորի հեղինակությանը լուրջ հարված է հասցված մեր հասարակության մեջ: Այդ պատճառով մարդիկ չեն շտապում դատավոր դառնալ, բացի այդ, աշխատավարձը այդ աշխատանքի համար այնքան էլ բարձր չէ»,-ընդգծեց փաստաբանը: 

Մեզ հետ զրույցում Ղազարյանն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ տիրող լռությանը՝ մասնավորապե նշելով, որ տեղի  ունեցավ այն, ինչ իրավաբանները բազմիցս ասում էին. «Միայն իրավական գործընթացներով պետք է  հարցը լուծել, եթե իրենք ուզում են հարցը լուծել: Բայց իրականությունն այն է, որ իրավական գործընթաց էլ, որպես այդպիսին չկա: Առաջադրվեց ոչինչ չանել, ու այս հարցը թողնել այնպես, ինչպես կա: Այսինքն՝ դատավորները, ովքեր ընտրված են նախկին կարգով, պետք է շարունակեն պաշտոնավարել, քանի որ դա սահմանադրական նորմ է, օրենք է: Մինչդեռ, մասնագետները դեռ 1 տարի առաջ էին ասում, որ հանգիստ թողնեն Սահմանադրական դատարանը, որովհետև դատարանները պետք է անկախ լինեն Գործադիրից: Հիմա, եթե կա քաղաքական օրակարգ՝ ազատվելու Սահմանադրական դատարանի  դատավորներից, դա պետք է իրականացվի իրավական գործընթացով, բայց իրավական ընթացակարգերը, հիմքերը այս պահին չկան: Նշանակում է՝ պետք է հրաժարվել այդ գաղափարից»: 

Լուսինե Մարդոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղել
Ամենադիտված