Մխիթարյանը պատրաստ է խաղալ, բայց ոչ առաջին րոպեներից. Ֆոնսեկա
Սպորտ
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Եվրոպա լիգայի խմբային փուլի «Իստամբուլ Բաշակշեհիր»-ի դեմ խաղից առաջ խոսել է թիմի պատրաստվածության ու Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մենք վստահ ենք մեր ուժերի վրա: «Ռոմա»-ն ամբողջությամբ պատրաստ է անել ամեն ինչ հաղթելու համար: Իհարկե, դա հեշտ չի լինի մրցակիցը ունի փորձառու խաղացողներ: Բացի այդ նրանք խաղում են տանը»,- ասել է մարզիչը:
Խոսելով վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստների մասին մարզիչը նշել է.
«Մխիթարյանը, Կալինիչը ու Լորենցոն մարզվում են թիմի հետ և պատրաստ են խաղալ, բայց ոչ առաջին րոպեներից»:
Նշենք, որ «Իստամբուլ Բաշակշեհիր»- «Ռոմա» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը` 21:55-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն