Ինչ է գրում ռուսական մամուլը Աշոտ Կարապետյանի մահվան մասին. պայթյունին հաջորդել է հրդեհ (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով, որի հետևանքով կա երկու զոհ: Ըստ տեղեկությունների՝ պայթյունի երկրորդ զոհը Ա. Կարապետյանի քեռին է:
Պայթյունին հաջորդել է նաև հրդեհ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)