Արցախի ԱԺ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին կնվիրաբերի 1 400 000 դրամ
Հասարակություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմը և աշխատակազմը երեկոյան տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կնվիրաբերեն 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագիրեր:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը