Երևան-Ստամբուլ ուղղություններով ավիատոմսեր ձեռք բերած ուղևորները տեղեկացված են չվերթերի դադարեցման վերաբերյալ. Քաղավիացիա
Հասարակություն
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը կդադարեցվեն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները.
«Հարգելի քաղաքացիներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը ժամանակավորապես՝ նոյեմբերի 26-դեկտեմբերի 21-ը, դադարեցնում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները:
Այդ մասին նշված է նաև ավիաընկերության պաշտոնական կայքում:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ «ASA Travel» ընկերության (Հայաստանում «Ատլասգլոբալ» ընկերության գլխավոր գործակալ) բոլոր ուղևորները, որոնք գնել են «Ատլասգլոբալ» ավիաընկերության ավիատոմսեր, տեղեկացված են չվերթերի դադարեցման վերաբերյալ:
Համաձայն ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության գնված ավիատոմսերի վերադարձման գործընթացի մասին կհայտարարվի ավիաընկերության կայքում սույն թվականի դեկտեմբերի 16-ին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն