Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ՝ ամանորյա տոնավաճառի տնակ-կրպակների օգտագործման իրավունքի համար
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ՝ ամանորյա տոնավաճառի տնակ-կրպակների օգտագործման իրավունքի համար:
Ինչպես տեղեկացրել ենք, ամանորյա տոնավաճառը (Christmas market) կանցկացվի Երեւանի 2750-ամյակի այգու տարածքում՝ դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 13-ը: Աճուրդի է դրվել 35 տնակ-կրպակ: Եվս հինգը անվճար կտրամադրվի բարեգործական կազմակերպություններին, որոնց ընտրությունը կկատարվի՝ ըստ ներկայացված ծրագրերի հանրային կարեւորության:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am ինտերնետային կայքում:
Աճուրդի հայտարարությունը՝
https://bit.ly/34uqpfs»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն