«Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
Տեսանյութեր
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Իսթանբուլ Բաշաքշեհիր»-ին:
Իտալական ակումբի խաղացող Ժորդան Վերետուն բացեց հաշիվը` 30-րդ րոպեին անվրեպ իրականացնելով նշանակված 11 մետրանոց հարվածը:
Այնուհետև գոլի հեղինակ դարձան նաև Ջասթին Կլյուվերտը (40') և Էդին Ջեկոն (45'):
Հայաստանի ազգային ընտրանու և «Ռոմա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 72-րդ րոպեից:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը մոտ երկու ամիս բացակայում էր` վնասվածքի պատճառով:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)