Հայագիտության օր Ուֆայում
Հասարակություն
Նոյեմբերի 29–ին Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆան ապրելու է հայագիտական շնչով: Բաշկիրիայի գիտությունների ակադեմիան և Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը համատեղ անց են կացնելու 2003-2008 թթ. ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» հիմնարար ուսումնասիրության և հեղինակի մյուս հայագիտական հրատարակությունների շնորհանդեսը: Դրա շրջանակներում տեղի կունենա նաև Ռաֆայիլ Զինուրովի քանդակների ցուցահանդեսը` «Անհատը պատմության մեջ» խորագրով:
Բազմազգ ու բազմակրոն հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցող հայագիտական ձեռնարկը և տարբեր ազգերի հերոսներին նվիրված ցուցահանդեսը կհամախմբվեն Բաշկիրիայի կառավարության, գիտական և ուսումնական հաստատությունների, ազգային համայնքների ներկայացուցիչներին և Հայաստանի բարեկամներին:
Բաշկիր հեղինակ և նախկին ռուսաստանյան սենատոր Ռաֆայիլ Զինուրովի հայագիտական ու ստեղծագործական աշխատանքների շուրջ համատեղ խոշոր միջոցառում կազմակերպելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հուլիսին ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի Ուֆա կատարած այցի և Բաշկիրիայի կառավարության ներկայացուցիչների ու Գիտությունների ակադեմիայի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» ուսումնասիրության մոսկովյան շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի կառավարության դահլիճում, իսկ երևանյանը` ՀՀ Ազգային Ժողովում: Առաջիկայում նախատեսվում է հեղինակի մասնակցությամբ նման ձեռնարկ կազմակերպել նաև Արցախի խորհրդարանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն