Պատգամավորն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին խորհրդարանի դահլիճում (տեսանյութ)
ՏեսանյութերԻտալիայում խորհրդարանի պատգամավոր Ֆլավիո Դի Մուրոն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին խորհրդարանի դահլիճում:
Այդ պահին, երբ Մուրոն ձայնափող է խնդրել, ընթացել է երկրաշարժերի հետևանքների վերացման մասին օրինագծի քննարկումը:
«Շատ հաճախ մենք անտեսում ենք իրական արժեքները, այն մարդկանց, ում մենք սիրում ենք: Ցավում եմ, որ ընդհատում եմ պատգամավորների աշխատանքը, բայց ինձ համար սա հատուկ օր է: Էլիզա, կամուսնանա՞ս ինձ հետ»- դիմեց պատգամավորը սիրելիին:
Նման անսպասելի հայտարարությունը հակասական արձագանք ստացավ դահլիճում. ինչ-որ մեկը սկսեց ծափահարել, իսկ նախագահը նկատողություն արեց՝ ասելով, որ նման բաները խորհրդարանում անթույլատրելի են:
Այնուամենայնիվ, պատգամավորի սիրեցյալն ընդունեց ամուսնության առաջարկը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)