Գորիս-Կապան ավտոճանապարհին մասամբ այրվել է բեռնատարի կցորդիչը
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:45-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:21-ին, մարվել՝ 00:00-ին: Այրվել է բեռնատարի կցորդիչը՝ մասամբ: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն