ԱՄՆ-ի հիվանդանոցում միաժամանակ հղիացել է ութ աշխատակցուհի
ԱՄՆ
ԱՄՆ-ում միաժամանակ հղիացել են Քոնեքթիքութի նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքի ութ աշխատակցուհիներ, ինչի մասին հայտնել Է WTNH հեռուստակայանը:
Նշվում Է, որ նրանցից մեկն արդեն ծննդաբերել Է, իսկ մնացածները գտնվում են տարբեր ժամկետներում ընդհուպ մինչեւ 33 շաբաթը: Ապագա ծննդկաններից ոմանք արդեն գիտեն երեխաների սեռը՝ երեք տղա եւ երեք աղջիկ, ներառյալ արդեն լույս աշխարհ եկած նորածինը: Մնացած երկուսի սեռը դեռ պետք Է իմացվի: Այդ հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքում լույս աշխարհ Է գալիս շուրջ երկու հազար նորածին, եւ հղի յոթ աշխատակցուհիները պլանավորում են ծննդաբերել հենց այնտեղ:
Ընդգծվում Է, որ 44 հոգուց բաղկացած անձնակազմի համար նրանցից ութի հղիությունը ռեկորդային թիվ Է: Նման դեպքեր են պատահել Մենի նահանգի բժշկական կենտրոնում, երբ միաժամանակ հղիացել Էր ինը բուժքույր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)