Հրդեհ Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում. տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
«911» ծառայություն նոյեմբերի 29-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ:
Փրկարարները տարահանել են 250 քաղաքացու. տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն