Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին 2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան Սևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել է Մարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC Sport Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդ Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններին Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ով «Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է 

ՀՀ-ում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ  Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: Վարչապետի խոսքով՝  սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը  պետք է անեն առաջիկայում: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում:

«Ամենևին մտադիր չեմ արձանագրել, թե այս խնդրի լուծումը միայն պատժողական քաղաքականության բաղադրամաս է: Ոչ, ամենևին: Այս առումով շատ կարևոր են այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք և որոնք հետևողական անելու ենք. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ենք ընդունել, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ենք ընդունել, բայց նախկին և ներկա պաշտոնյաների գործունեության, հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երևելի և երևացող փարոս և դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին, որովհետև ռազմավարություններ, քաղաքականություններ, հայտարարություններ մինչև այժմ էլ ընդունվել են, արվել են, բայց շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները, մեր ժողովուրդը, միջազգային հանրությունը տեսնեն, որ այդ հայտարարություններին հետևում են կոնկրետ գործողություններ, ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումների, այնպես էլ չարաշահումների մասին հայտարարությունների պատշաճ քննության առումով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հատուկ քննչական ծառայությունն այն մարմինն է, որ քննում է Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը, այդ առիթով հարուցված քրեական գործերը:  «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր էությամբ Հատուկ քննչական ծառայությունն անկախ մարմին է, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա է, որովհետև , այնուամենայնիվ, ինստիտուցիոնալ անկախությունը ինքնին չի նշանակում և երբեք չի կարող նշանակել միջավայրային անկախություն, մթնոլորտի անկախություն: Ինչպես ժամանակին ասում էին առանձին վերցրած երկրում սոցիալիզմ կառուցել հնարավոր չէ, այնպես էլ առանձին վերցրած մարմնում օրինականություն, անկախություն, արդարություն կառուցել հնարավոր չէ: Համոզված եմ, որ այսօր Հայաստանում Հատուկ քննչական ծառայության գործունեության կամ ավելի ճիշտ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների, հանցանքների հետաքննության համար, քննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց,  երբ խոսում են բարձրաստիճան պաշտոնյաների, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի և նրբությունների բերումով սովորաբար, երբեմն, ընկալվում է, որ  նկատի ունեն միայն նախկին պաշտոնյաներին: «Եվ ես ուզում եմ այսօր այս առիթն օգտագործել արձանագրելու համար, որ, գուցե, սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետև եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերվի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն և չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը չարաշահումների նոր անձնակազմով փոխարինելու ձգտում: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի նույնիսկ լուռ մեկնաբանություն իրավիճակի ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականության հետ: Ես համոզված եմ, որ մենք և ընդհանրապես մեր կառավարության ներկայացուցիչներն այս մարտահրավերը շատ լավ հասկանում են»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նկատեց, որ  շատ է խոսվում այն մասին, թե ինչպե՞ս է գործում իրավապահ համակարգը: «Ես ինքս էլ առիթ ունեցել եմ ասելու, որ, ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ  կոռուպցիոն գործերի և ընդհանրապես պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով:  Բայց սա քաղաքական մակարդակում շատ հեշտ է արձանագրել, բայց երբ խորանում ենք դետալների մեջ և արձանագրում ենք փաստեր, տեսնում ենք, որ իսկապես հսկայական աշխատանք է կատարված: Այսօր մեր բոլոր քննչական մարմիններում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, մենք ունենք մեծ խնդիր քննիչների ծանրաբեռնվածության առումով: Այսօր, երբ ուսումնասիրում ենք մեր քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ, ըստ էության, մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում: Եվ իսկապես այս աշխատանքի համար ես կուզենայի նախ շնորհակալություն հայտնել Հատուկ քննչական ծառայության քննիչներին, ընդհանրապես մեր քննչական մարմիններին, դատախազությանը, բայց մյուս կողմից սա, այսպես ասած, սխալ չընկալվի՝ յուրահատուկ ներպետական «գողգոթայի ճանապարհն» է, և մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որպեսզի մեր երկիրը դուրս բերենք նոր բարձունքի: Իհարկե, մենք պետք է մտածենք մեր քննիչների սոցիալական երաշխիքների մասին: Եվ Հատուկ քննչական ծառայության պետն այս հարցն անընդհատ բարձրացնում է կառավարության առաջ, և ինչպես կարող եք կռահել, միշտ չէ, քոր ձեզ համար ցանկալի արձագանքի է արժանանում, բայց ուզում եմ ասել, որ այս օրակարգը շատ կարևոր է»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրապարակած թվերին, ըստ որոնց ՀՔԾ-ի վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 7 անգամ ավելի շատ վնաս, քան ՀՔԾ գոյության նախորդ 11 տարիների ընթացքում: Վարչապետի խոսքով՝ դա սենսացիոն փաստ է: «Ես ուզում եմ սա հրապարակել, որովհետև հանրության շրջանում շատ են քննադատություններ, թե ի՞նչ եղան քննությունները, գործերը, և այդ քննադատություններին, երբեմն, ես էլ եմ որոշակի շարունակություն տալիս, բայց այս փաստը վկայում է, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվում: Բայց այսպիսի քննադատությունները և մտավախությունները, երբ հնչում են, ոչ թե խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե ինչո՞ւ այսքան ժամանակ այսքան վնաս վերականգնվեց և ինչո՞ւ այն մեծ կամ մյուս մասը չվերականգնվեց, այլ այն է, որ մարդիկ իրենց տրամաբանությամբ մտածում են, որ հեղափոխությունից հետո մի ամիս, մի տարի, տարի ու կես հետո բոլորը կմոռանան, թե ինչի համար ենք հավաքվել և տեղի կունենա դարձ ի շրջանս յուր, այսինքն, մենք նորից կընկնենք հին տրամաբանության մեջ: Բայց ես ուզում եմ այս ամբիոնից և հույս ունեմ նաև ձեր անունից հավաստիացնել, որ ոչ ոք չի պատրաստվում ոչինչ մոռանալ, կորցնել օրակարգը: Մենք մեր հռչակած օրակարգով հետևողականորեն գնալու ենք առաջ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԾառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ)Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվելՍևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվելՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրըԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՔննարկվել է Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամՀնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներինՏիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառովԱշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավորWSJ. ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասինԲացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել ենՌումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասինԱնտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակումԻ՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ չունի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրությունՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցելԱզատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր ՂամբարյանԻրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmlurԵրևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներովՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերըԱՄՆ-ում բենզինի գները գրեթե մեկ երրորդով բարձրացել են Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր
Ամենադիտված