Էմերին կհեռացվի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին գրում է «The Athletic»-ը: Ըստ պարբերականի՝ պաշտոնական հաղորդագրություն սպասվում է նոյեմբերի 29-ին: Ակումբի ղեկավարությունը գոհ չէ մարզչի գրանցած արդյունքներից:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Արսենալ»-ը 5-րդ տուրում պարտվեց գերմանական «Այնտրախտ»-ին 1:2 հաշվով: Էմերին «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան