«Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում»
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավիրելուց հետո, հիմա էլ անցել է հոգեւորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջեւ զուգահեռներ անցկացրեց:
Այսօր էլ, ոչ ավել, ոչ պակաս, նոր հոգեվերլուծական ձեւակերպում է հնչեցրել՝ «Հիսուսի բարդույթ»: «Բարդույթ» որակումը որեւէ կերպ չի կարող համատեղվել Հիսուս Քրիստոսի հետ:
Գրված է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը /Հովհաննես 14:6/: Աշխարհիկ ընկալմամբ՝ Տեր Հիսուսը առաիքինության, առաքելության, անձնազոհության օրինակ է, բայց ոչ երբեք՝ «բարդույթ»:
Նիկոլ Փաշինյան, ամոթ է եւ ոչ միայն: Վտանգավոր սահման ես հատում: Հերիք է Աստծո անունը բերանդ առնես ու ամբախ-զամբախ՝ մարդահնար չիմաստությունդ շեփորահարես: Գրված է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես»:
Հ.Գ. Չխաբվես ու չխաբես, Աստված չի ծաղրվում»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՔԾ-ում իրավապահ մարմինների ղեկավարների ներկայությամբ ասաց, որ պաշտոնյաները պետք է ոչ թե իշխողի կամ բդեշխի, այլ Հիսուսի բարդույթով ապրեն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն