ՀՀ-ում գործում են խմբավորումներ, որ կեղծ ռուսական թղթադրամներով են առևտուր անում փոքրիկ խանութներում․ ահազանգ
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Շահեն Պետրոսյանն իր էջում կեղծ թղթադրամների լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Հրավիրում եմ ոստիկանության ուշադրությունը:
ՀՀ-ում գործում են խմբավորումներ, որ կեղծ ռուսական թղթադրամներով են առևտուր անում փոքրիկ խանութներում, որտեղ աշխատում են ոչ տեղեկացված միամիտ մեծահասակ կանայք: Մի քանի դեպք ինձ են պատմել: Նաև փոխանակման կետերի մոտ են հաճախ հայտնվում, ու տարեց մարդկանց մոլորեցնելով՝ այդ կեղծ ռուբլիները փոխանակում են այլ արտարժույթի հետ:
Ժող ջան, զգուշացեք նման հանդիպումներից, եթե հայտնի են ձեզ նման դեպքեր անմիջապես դիմեք ոստիկանություն:
Հ:Գ: Լավ կլինի հնարավորինս տարածեք»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն