Այս քաղաքական թոհուբոհի մեջ չեք կորցրել Ձեր դերասանական ջիղն ու տաղանդը. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պրն. քաղաքապետ, դիտեցի Ձեր լայվը!!! Շնորհավորում եմ!!! Դուք այս քաղաքական թոհուբոհի մեջ չեք կորցրել Ձեր դերասանական ջիղն ու տաղանդը։ Որոշ թեմաների վրայով այնպես սահուն անցաք, այնպես պրոֆեսսիոնալ լղոզեցիք, որ մնում էր ես էլ հավատայի։
Կհանդիպենք հաջորդիվ»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց «Կամազների» մութ պատմությունը:
«Անդրադառնում եմ քաղաքին արված նվիրատվությունների վերաբերյալ վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությանը։
Հաջորդ գրառմամբ կհրապարակեմ այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում եմ տեսանյութում»,- եթերին կից ցրել էր Մարությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն