Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը միացել է Փաշինյանի Challenge-ին (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան տեսաուղերձով միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ Challenge-ին։
Բաչկովը մարտահրավեր է ուղարկել արտերկրում բնակվող 3 հայ մարզիկների՝ Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին և Ազատ Հովհաննիսյանին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ կոչ էր արել ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամի հաշվին:
Նա առաջարկել էր դա անել մարտահրավերի միջոցով. յուրաքանչյուր ոք, սկսելով փոխանցել 10 հազար դրամ, մարտահրավեր պետք է ուղարկի ևս 3 հոգու, այդ 3 հոգին իրենց հերթին մարտահրավեր ուղարկեն ևս 3 հոգու և այդպես շարունակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն