Տեղաբաշխվել են 1,5 միլիարդ դրամի պարտատոմսեր
Տնտեսություն
Օգոստոսի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52058136 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 839 մլն 300 հազար դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 781 մլն դրամ, ոչ մրցակցային՝ 58 մլն 300 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 366 611 694 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6533 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 10.0857 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում