Գրիգոր Հայրապետյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար
Հասարակություն
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Գրիգոր Հայրապետյանը։ Ընտրությունն անցկացվել է հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստում։
Հայրապետյանը Տնտեսագիտական համալսարանի դոցենտ է, փոխդեկանն է։
2005 թվականից աշխատում է ԵՊՀ-ում, տնտեսագետ է, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտացմամբ։
Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանի պրոռեկտոր նշանակվելուց հետո քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը