Կոմանդոսը դուրս է եկել Հանրային խորհրդից
Քաղաքական
Հանրային խորհրդին անդամակցությունը դարարեցրել է նաև Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը)։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Արկադի Տեր-Թադևոսյանը։
«Անդամակցությունս դադարեցրել եմ, քանի որ չսովորող ուսանողի էի նման, ապրիլ ամսից Հանրային խորհուրդ չեմ գնացել։ Լուրջ մարդիկ կան այնտեղ, որոնք լուրջ հարցերից են խոսում, ես հասկացա՝ այնտեղ ինձ չեմ գտնում»,- ասաց նա՝ նշելով՝ քանի որ ժամանակը քիչ է և ինքը այլ գործերով է զբաղված, ուստի կարծում է՝ ճիշտ որոշում է կայացրել։
Հարցին՝ գուցե Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականով է պայմանավորված ՀԽ լքելու որոշումը, Տեր-Թադևոսյանը հերքեց՝ վստահեցնելով, որ մեկը մյուսի հետ կապ չունի։
Անդրադառնալով ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանի նշանակմանը, ասաց՝ նորմալ է վերաբերում․ «Իրեն դրական եմ վերաբերում։ Ամեն մեկն իր տեսլականն ունի, պետք է աշխատեն, որպեսզի իրենց լավ ու վատ կողմերը տեսնենք»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ