Վիեննայում սկսվել են գազի շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները
Այլ
Վիեննայում սկսվել են գազի շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները. կողմերը հանդիպել են դեկտեմբերի 20-ին Մինսկում գազի վերաբերյալ ստորագրված համագործակցության արձանագրության իրագործման համար: Այդ մասին լրագրողներին հայտնել Է «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը:
«Վիեննայում սկսվել են գազի շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները՝ դեկտեմբերի 20-ի արձանագրությանը համապատասխան»,-ասել է նա:
«Նաֆտոգազ»-ի գործադիր տնօրեն Յուրի Վիտրենկոն դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ դեկտեմբերի 26-ին «Նաֆտոգազ»-ի եւ «Գազպրոմ»-ի թիմերը կհանդիպեն, որպեզի վերջնականորեն համաձայնեցնեն փաստաթղթերի պայմանները: Նա նաեւ հույս է հայտնել, որ դրանք կստորագրվեն արդեն դեկտեմբերի 27-ին:
ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, թե ակնկալում է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման վերաբերյալ փաստաթղթերը վերջնական տեսքի կբերվեն այս հանգստյան օրերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ