Ըմբշամարտի հավաքականի մարզիչն անցնող տարվա արդյունքները բավարար է համարում
Սպորտ
Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը 2019 թվականի արդյունքները գնահատեց բավարար:
«Ըմբիշների համար 2019 թվականը հագեցած էր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերով: Դժգոհ չեմ այն ամենից, ինչ արեցինք անցնող տարում, թեպետ գերազանց էլ չէր: Բավարար էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը:
Վերջինիս խոսքով` գալիք 2020 թվականն առավել կարևոր է և թիմի համար առաջնահերթությունը կտրվի օլիմպիական քվոտա տրամադրող մրցաշարերին:
Ըմբիշների համար 2020 թվականի կսկսվի ուսումնամարզական հավաքով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ