Պայթյուն՝ Շիրակավական գյուղում. տուժածներ չկան
Արտակարգ Պատահար«911» ծառայություն դեկտեմբերի 26-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում 20 կգ-ոց գազի բալոնի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի բալոնը տնից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:45-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը:
Պայթյունից ամբողջությամբ վնասվել են երկու հարակից տների արտաքին և ներքին պատերը, պատուհաններն ու դռները:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հովացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ